ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում մեկնաբանել Տարոն Մարգարյանի հրաժարականը՝ քաղաքապետի պաշտոնից: Այսօր, կառավարության նիստից առաջ Irakanum.am-ը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է մեկնաբանում Մարգարյանի հրաժարականը: «Չեմ մեկնաբանում»,- եղավ Փաշինյանի պատասխանը:

Հիշեցնենք, որ երեկ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում քաղաքապետի պաշտոնից: