Կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր անվան շուրջ առաջացած աղմուկին:

Հիշեցնենք, որ Վարդավառի օրը, Կոտայքի մարզում, բակում խաղացող երեխաները ջուր են լցրել Կարեն Գասպարյանի մեքենայի վրա, ինչից հետո տեղի է ունեցել վեճ ու ծեծկռտուք:

Ոստիկանապետը մասնավորապես նշեց․

«Այսօր այն իրավիճակը չէ, որ որեւէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի, այդ թվում՝ ես, որպես ոստիկանապետ, եթե որեւէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»,- ասաց նա։

Լրագրողի հարցին, եթե Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել այս հարցին, ինչ քայլեր է ձեռնարկելու ոստիկանությունը, Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցում»: