ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը մտադիր են ընդլայնել համատեղ գործունեությունը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ստորագրել են համապատասխան հռչակագիրը:

«Մենք հպարտանում ենք համատեղ այս պահին հասնելու ձեռբերումով, սակայն կարող ենք անել ավելին», — DW.com-ի փոխանցմամբ՝ ասվում է երեքշաբթի հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերությունն «անվտանգության և խելամտության հարց է»: Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է «միևնույն արժեքներն ու միևնույն նվիրվածությունն ազատությանն ու ժողովրդավարությանը»:

Միևնույն ժամանակ, Յունկերը պնդում է մեկը մյուսին լրացնելու սկզբունքի վրա հիմնվելը: