Թուրինի «Յուվենտուսը» հրապարակել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ֆինանսական մանրամասները։ Իտալական ակումբը Մադրիդի «Ռեալին» երկու տարում կվճարի 100 միլիոն եվրո։ Եվս 12 միլիոն եվրո «Յուվենտուսը» կվճարի Ռոնալդուի նախորդ ակումբներին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա ֆուտբոլիստը կկնքի չորս տարվա պայմանագիր։

Ավելի վաղ նշվել էր, որ Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կլինի 30 միլիոն եվրո։