Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան: Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Էրդողանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։

Ադրբեջանից հետո Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն։

Թուրքական աղբյուրներն Էրդողանի պաշտոնայցերի ծրագրի վերաբերյալ առայժմ մանրամասներ չեն ներկայացնում:

Հիշեցնենք, որ Էրդողանի երդմնակալությունը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին, որին, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցել։ Ադրբեջանն այդ արարողությանը ներկայացված է եղել վարչապետ Նովրուզ Մամեդովի մակարդակով:

Աղբյուր`    ermenihaber.am