Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18։20-ի սահմաններում Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Առուշանյանը իր վարած ВАЗ 2102 մակնիշի 35 TO 400 համարանիշի ավտոմեքենայով Գինեվետ-Տափերական ավտոճանապարհի Գինեվետ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնություն են ցուցաբերել գյուղացիները, Արտաշատի հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

 

 Տպել