Սպիտակ-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին հուլիսի 8-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Մերսեդես Ց-180»-ի վարորդ Հովհաննես Մարդոյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։