Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 120-ի, ևս 80 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:

Երկրի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրի 12 նահանգում գրանցված զոհերի թիվն ամենամեծն է 1982 թվականից ի վեր: Ներկա պահին 15 նահանգում տեղակայված տարհանման կենտրոններում 12 000 մարդ է գտնվում:

Երկրի վարչապետ Սինձո Աբեն տեղեկացրել է, որ հեղեղված շրջաններում աշխատող փրկարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը հասել է 73 000-ի: Վերջինս հավելել է, որ բոլոր տուժած շրջաններին ֆինանսական օգնություն կհատկացվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գիֆու և Կիոտո նահանգներում հատուկ տագնապի ռեժիմ է հայտարարվել: