Երկրապահ կամավորների միությունը կարեւոր գործառույթ է իրականացնում բանակ-հասարակություն կապի ապահովման համատեքստում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Եթե ԵԿՄ-ն կարողանա վերափոխվելու էլ ավելի մասնագիտացված կարողանա աջակցել ՊՆ-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդման, նախազորակոչային պատրաստության առումով, մենք օրենքի սահմաններում աջակցելու ենք նրանց»,- շեշտեց նա՝ պատասխանելով ԵԿՄ–ի հետ հետագա համագործակցության, ՊՆ-ի կողմից նրանց հնարավոր աջակցության մասին։

Հարցին, արդյոք նորից հատկացումներ արվելու են ԵԿՄ–ին նախարարությունից, Տոնոյանը նշեց, որ սպասում են քրեական գործի նախաքննության ավարտին, որ ՊՆ կարողանա որոշումներ կայացնել հատկացումների մասով։