Գյումրիում ապրիլի 3-ին տեղի ունեցած դանակահարությունն օրեր առաջ բացահայտվել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ապրիլի 3-ին «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքով» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է դիմել 30-ամյա Վարուժան Հ.-ն:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին՝ ժամը 20.00-ին, պարզվել է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող ավտոգազալցակայաններից մեկի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Վարուժան Հ.-ին գրպանի ծալովի դանակով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է 34-ամյա Արսեն Ս.-ն:

Արսեն Ս.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: