Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կոլումբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության ընթացքում:

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի նոր շունչ հաղորդել հայ-կոլումբիական երկկողմ հարաբերություններին՝ ի նպաստ մեր ժողովուրդ­ների բարօրության»: