Երեւանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 05:50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային փողոցի թիվ 79 տանը: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Դեպքի վայր են մեկնած հրշեջները բնակիչների հետ միասին կանխել են կրակի տարածումը, հետո՝ մարեկ հրդեհը: Հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն երկհարկանի տնից միայն պատերն են մնացել:

Աղբյուրի տվյալներով՝ տանտերերը Վանաձորից են, հրդեհի ժամանակ տանը չեն եղել: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է հրդեհի բռնկման պատճառ դարձել: