Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու, այդ մասին Yerkirmedia.am-ին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

«Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի», — ասել է Արման Եղոյանը ի պատասխան հարցի, թե  ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումը՝ ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու նշանների։

Աղբյուրը գրում է, որ այսօր «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, և իրենց աջակցում է նաև գեներալ Միքայել Արզումանյանը։ Նախաձեռնող խումբը նաև գեներալի հետ արված լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։