Կահիրեի դատարանը Լիբանանի քաղաքացի Մոնա ալ Մազբուկին 11 տարվա ազատազրկման է դատապարտել տեսանյութի համար, որի բովանդակությունը վիրավորական են համարել եգիպտացի ժողովրդի համար, հաղորդում է ՄԵՆԱ եգիպտական գործակալությունը:
Ավելի վաղ նա զգացմունքային տեսանյութ էր հրապարկել եգիպտացիների հասցեին տհաճ եւ ցենզուրայից դուրս արտահայտություններով: Աղջիկը պնդել է, որ Եգիպտոսում իր բազմաթիվ ուղեւորությունների ժամանակ ոտնձգությունների է ենթարկվել, Կահիրեի փողոցներում վիրավորական խոսքերի արժանացել:
Նրա խոսքով, սա վկայում է բնակչության մեծամասնության ցածր մշակութային մակարդակի մասին: Հետագայում սակայն Մոնան հեռացրել է տեսանյութը եւ նորն է տեսագրել, որտեղ ներողություն է խնդրել եգիպտացիներից եւ հայտարարել, որ իր խոսքերը վերաբերվում են միայն նրանց, ով իրեն անվայել է պահել: