«911» ծառայությանը հուլիսի 6-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 9-րդ փողոցի նրբանցքում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարի թաղի 9-րդ փողոցի նրբանցքի տներից մեկի բակում գտնվող 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը: Տուժածներ Մ. Պ.-ն (ծնված 1967 թ.) և Ն. Մ.-ն (ծնված 1935 թ.) շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: