»», Ֆինանսներ»ԿԲ-ն ուսումնասիրում է ՀՀ մուտք գործելու մասին հայտարարած շվեյցարական բանկի օրինականությունը. «Բանկը» լիցենզիա չունի

ԿԲ-ն ուսումնասիրում է ՀՀ մուտք գործելու մասին հայտարարած շվեյցարական բանկի օրինականությունը. «Բանկը» լիցենզիա չունի

Շվեյցարական Swissquote bank-ը Հայաստանում գործելու լիցենզիա չունի, Կենտրոնական բանկը նման «բանկ» կամ ֆինանսական կազմակերպություն չի լիցենզավորել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Կբեյանը՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած միջոցառմանը, որի ժամանակ հայտարարվել է, որ հայաստանյան շուկա է մուտք գործում Շվեյցարական Swissquote bank-ը։ Նրա խոսքով, այդ «բանկով» արդեն պետք է զբաղվեն իրավապահները։

Հատկանշական է, որ միջոցառմանը մասնակցել է նաեւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Իր հերթին, ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը հայտարարել է, որ այս պահին Կենտրոնական բանկում ուսումնասիրություններ են իրականացվում այս «բանկ»-ի Հայաստանում գործունեության օրինականության վերաբերյալ: Վարուժան Ավետիքյանը ՀՀ քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել. «Հին ու «բարի» ֆորեքս մեքենայության սխեմա է սա: Financial Trading House կոչվող կազմակերպությունը գովազդում է Հայաստանում բանկային լիցենզիա չունեցող կազմակերպության online և robo-trading ծառայությունները` խոստանալով Ձեր համար բացել առևտրային հաշիվներ և դրանց վրա ներդրված գումարներից` եկամուտներ: Նման գործունեությունը անօրինական է: Հեռու մնացեք, ասեք ու տարածեք Ձեր ընկերներին, որ պետք է հեռու մնան Financial Trading House-ից»։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարվել էր, որ Հայաստանում Swissquote bank-ը գործելու է FTH (Financial trading house) միջնորդական ընկերության միջոցով, որն առաջարկում է ծառայություններ գործակալի ֆինանսական շուկայում, մասնավորապես` Swissquote առցանց–բանկում հաշիվ բացելու միջնորդ է հանդիսանում։

2018-07-06T23:27:11+00:00 Հուլիսի 6 23:36|Բանկեր, Ֆինանսներ|0 Comments