Հունիսի 29-ին, ժամը 19:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունքի մարզի Կապան քաղաքի  Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի  շենքում տեղի է ունեցել փլուզում. կա մեկ զոհ:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է չշհագործվող շենքի տանիքի երկաթբետոնե սալը (7.2 քմ), ինչի հետևանքով Ա. Պ.-ն  (47 տարեկան) մնացել է փլվածքի տակ և մահացել:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: