Հունիսի 28-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել Օպել-Օմեգա եւ ԳԱԶ-31029 մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օպել-Օմեգա-ի վարորդը, երկու ուղեւորները եւ ԳԱԶ-31029-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։