Ագարակ եւ Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում՝ գազալցակայանում, պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: «911» նման ահազանգ է ստացվել հունիսի 29-ին՝ ժամը 20:54: Նշվել է, որ զոհեր եւ տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: