Շիրակի մարզում 15-ամյա տղան ինքնասպանություն է գործել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 28-ին Ամասիայի բաժին է ահազանգել Աղվորիկի համայնքապետն ու հայտնել, որ 15-ամյա տղա է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղան ինքնասպանություն  է գործել տանը կից գոմի առաստաղից հակի թելով կախվելու միջոցով»,- հայտնեցին ոստիկանությունից:

Արտաքին զննությամբ դիի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: