ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում է նշանակվել Վարդան Գրիգորյանը: Վերջինս ծննդով գյումրեցի է, մասնագիտությամբ՝ հաշվապահ, անկուսակցական է: Շիրակի մարզպետի մոտ ընկերն է, սակայն նշանակման համար դա էական դերակատարում չի ունեցել: Մարզպետը հաշվի է առել մասնագիտական բարձր որակավորումը, փորձը: Մինչ այս պետական որեւէ պաշտոն չի զբաղեցրել: Գյումրիում աշխատում է իր ընտանիքին պատկանող «Ռոյալ» կահույքի սրահում: Ամուսնացած է, ունի 2 դուստր: