Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն վավերացրել է ՀՀ–ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին ասված է Բրյուսելում ՀՀ դեսպանատան միկրոբլոգում։

Վավերացմանը կողմ է քվեարկել 58 պատգամավոր։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռումինիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան: