Մեծարգո՛ պարոն վարչապետ, կառավարության հարգելի՛ անդամներ,

Արդեն 10-ը տարի է «Լիդիան Արմենիա» ընկերությունը գործունեություն է ծավալում մեր համայնքներում, և մենք հասցրել են տեսնել ընկերության պատասխանատու գործունեությունը, հոգատար վերաբաերմունքը՝ բնապահպանական խնդիրների և շրջակա համայքների նկատմամբ: Կարող ենք վստահաբար ասել, որ այսպիսի մանրամասն պլանավորված և որակյալ աշխատանք, բոլորովին նոր եղանակներով ու մեթոդներով՝ Հայաստանում գոյություն չի ունեցել։ Եթե մեր համայքում, մեր սարում հայտնաբերելվել է ոսկու պաշար, և դա երբևիցե պետք է կորզվի, ապա մենք պնդում ենք և պահանջում, որ դա արվի այնպիսի ընկերության կողմից, ինչպիսին Լիդիան Արմենիան է, որը հետևում է բոլոր չափանիշներին և ունի այնպիսի հեղինակավոր ներդրողներ, ինչպիսիք են Եվրոպական զարգացման և վեակառուցման բանկը։ Ընկերության գործնեության ազդեցության շնորհիվ մեր համայնքներում փոխվել է անգամ վերաբերմունքը բնության, կենդանական աշխարհի ու բույսների նկատմամբ, փոխվել է գյուղացիների վերաբերմունքը աշխատանքի անվտանգության և առողջ կենսակերպի նկատմամբ։ Համայնքներում սկսել են սովորել անգլերեն, ու զարգանում են հանքում աշխատելու մասնագիտությունները։ Մեր կյանքը փոխվում է այն դեպքում, երբ դեռ շահագործումը չի սկսվել, այլ միայն հետախուզական աշխատանքներ ու շինարարություն է իրականացվել։ Մենք գտնում ենք, որ մեզ համար մեծ հաջողություն է, որ մեր կողքին հայտնաբերվել են ոսկու պաշարներ, և դա որոշ մարդիկ թող չներկայացնեն, որպես անհաջողություն մեր համայնքների համար, որոնք այսօր այս հեռու մարզերի ամենաարագ զարգացող համայքներն են դարձել՝ բազմաթիվ սոցիալական ծրագրերի ու հանքում աշխատող մարդկանց շնորհիվ։ Արդեն 3-րդ անգամ Ջերմուկի մի խումբ քաղաքացիների, նաև այլ մարզերից եկած անծանոթ մարդկամց կողմից փակվում են Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ խոչընդոտելով հանքի բնականոն շինարարական աշխատանքներին, և պահանջում են, որ այստեղ ոչ մի դեպքում չպետք է հանք լինի։ Եթե հանքը կարելի է անվտանգ շահագործել, ինչո՞ւ պետք է մենք շարունակենք աղքատ ապրել, գործազուրկ մնալ ու չօգտվել այն հարստությունից, որը մեզ տվել է բնությունը։ Համայնքը հակառակը՝ աշխատանք է պահանջում Լիդիանից, քանի որ ընկերությունն ապահովում է նորմալ աշխատավարձ ու աշխատանքի լավ պայմաններ։ Չի կարելի մեր համայնքը զրկել զարգանալու այսպիսի հրաշալի հանրավորությունից։ Մենք սպասում ենք կառավարության արձագանքին, խնդրում ենք որոշում կայացնել, կատարել Ձեր խոստացած ստուգումները, և վերջնականապես փարատել այդ մտահոգությունները, որպեսզի մարդիկ չունենան ավելորդ մտահոգություններ և միամտաբար չմիանան հատուկ նպատակ հետապնդող այդ մարդկանց։

Ելնելով վերոնշյալից մենք՝ ներքոստորոգրյալներս, մեկ անգամ ևս խնդրում ենք լուծում տալ այս հարցին և թույլ չտալ, որ մի խումբ խանգարի 1500-ից ավելի աշխատակից ունեցող և լիովին օրինական աշխատող ընկերության աշխատանքներին, իսկ մեզ զրկի յուրաքնչյուր օր վաստակելու ու մեր ընտանիքը պահելու մեր աշխատանքից։

Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի, Եղեգնաձորի բնակիչներ