Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մեսրոպ Պապիկյանն այսօր նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Պապիկյանը՝ Փաշինյանի տասներորդ խորհրդականն է:
Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի խորհրդականները եւ օգնականները:
Irakanum.am-ը Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում է, որ վարչապետի գլխավոր խորհրդականն է Արամ Ղարիբյանը, ով այդ պաշտոնում է նշանակվել 2018 թվականի հունիսի 8-ին: Մինչ այդ Ղարիբյանը եղել է Սերժ Սարգսյանի խորհրդականը: Այդ պաշտոնում նա աշխատել է 2011-2018 թվականներին: Թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը խորհուրդներ հարցնում Սերժ Սարգսյանին խորհուրդներ տված Ղարիբյանից, թերեւս քննարկման այլ թեմա է:
Վարչապետի հաջորդ խորհրդականը Արսեն Խառատյանն է, ով այդ պաշտոնին է նշանակվել 2018 թ. հունիսի 4-ից:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ խորհրդական՝ Ջեմմա Հակոբյանը եւս Սերժ Սարգսյանի կադրերից է: Հակոբյանը 1994-2018 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետն է եղել, իսկ վարչապետի խորհրդական նշանակվել է 2018 թ. հունիսի 18-ից:
2018 թ. հունիսի 15-ից վարչապետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել Սրբուհի Ղազարյանը:
Բացի նրանցից Փաշինյանը ունի եւս վեց խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Նրանք են՝
Արտակ Մանուկյան, Գրիգոր Մուրադյան, Մեսրոպ Պապիկյան, Նիկոլայ Բաղդասարյան, Վահե Հովհաննիսյան, Վարազդատ Կարապետյան:
Նիկոլ Փաշինյանը տասը խորհրդականից բացի ունի նաեւ երեք օգնական: Նրանք են Արեն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը եւ Նաիրի Սարգսյանը: