Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը պարտությամբ ավարտեց Եվրո 2021-ի նախընտրական առաջին փուլը: Այսօր՝ հունիսի 28-ին, մրցակցի հարկի տակ զիջեց Դանիային: Հանդիպումն ավարտվեց 90-64 հաշվով:

Սա ՀՀ ընտրանու վերջին հանդիպումն էր նախընտրական փուլի շրջանակներում: Այս խաղից հետո 6 միավորով B խմբի 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի Դանիան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցցում է Հայաստանին եւ առաջինն է:

Ալբանիան ունի 3 միավոր: Եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը:

Այս խմբում դեռ 1 հանդիպում պետք է կայանա: Հուլիսի 1-ին Ալբանիան կընդունի Դանիային:

Նախընտրական առաջին փուլը, որին մասնակցում է 9 թիմ (3 խումբ 3-ական թիմով), կավարտվի հուլիսին: 3 խմբերի հաղթողները, ինչպես նաեւ խմբերում լավագույն 2-րդ Եվրո 2021-ի նախընտրական 2-րդ փուլում հանդես գալու հնարավորություն կստանան: