Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչը՝ 16-ամյա Ի.Ա.-ն, առավոտյան դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ահազանգը «911» ծառայությունը ստացել է հունիսի 28-ին ժամը 21:56-ին: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ժամը 22:50-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 3 փրկարար եւ Եղեգնավան գյուղի 30 բնակիչ: