Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եռակողմ հուշագիր է ստորագրել ստենտավորման պարագաների մատակարարների և պետպատվերի շրջանակներում ստենտավորում իրականացնող բուժհաստատությունների միջև:

Նախարար Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Առողջապահության նախարարությունում եռակողմ փոխըմբռնման հուշագիր ենք կնքել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև: Հուշագրով նպատակ է դրվում ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը:

Ինչպես նաև կոչ արեցի բժշկական կենտրոններին վերանայել ստենտավորման վճարովի ծառայությունների գները՝ հաշվի առնելով, որ մատակարարները պատրաստ են ավելի մատչելի գներով վաճառել ստենտերը և հարակից բժշկական պարագաները»։