Սյունիքում, հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում 25-ամյա Արայիկ Ք.-ն իր վարած ВАЗ 21140 մակնիշի 35 ՕG 284 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 184-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվար շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը եւ նրա ուղեւորուհի 18-ամյա Լ. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի տարածաշրջանի Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Մի քանի պտույտ շրջվելու հետեւանքով ավտոմեքենայի գազի բալոնը պոկվել եւ շպրտվել է: