Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարվող բազմապիսի ապրանքների գների նվազում է տեղի ունենում: Խոսքը մասնավորապես զինվորների համար նախատեսված սննդամթերքի մասին է:

Սա ուշագրավ է, քանի որ մատակարարումները իրականացվում են ոչ թե նոր պայմանագրերով, այլ դեռ նախկինում կնքված գնման պայմանագրերով: Այլ կերպ ասած, մի շարք մատակարարներ նույն մթերքները սկսում են ՊՆ-ին մատակարարել ավելի ցածր գներով: Ըստ մեր տեղեկությունների, մատակարարները արդեն մի քանի ապրանքների գծով գները նվազեցրել են մոտ 8 տոկոսով: Եթե սա տարածվի բոլոր ապրանքների վրա, ապա պաշտպանության նախարարությունը տարեկան կտրվածքով կարող է խնայել մի քանի հարյուր միլիոն դրամ, եթե ոչ ավելին: Թե ում նախաձեռնությամբ է սա տեղի ունեցել, հայտնի չէ: Արդյոք ՊՆ-ն է դիմել մատակարարներին, թե մատակարարները, զգալով մոտալուտ վտանգները իրենք են որոշել «նախահարձակ» լինել՝ պարզ կդառնա առաջիկայում: