Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 23:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը եւ ուղեւորը՝ Ն. Բ.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: