Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:  Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ հրապարակելով ՀՀ նախագահի հետ երկու լուսանկար:

«Վաշինգտոնում ծանոթացա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Զարմանալիորեն բաց, ուրախ մարդ է՝ առանց երկրի առաջին դեմքին բնորոշ ձևականությունների»,- գրել է բլոգերը:

Նա նաև հետգրություն է թողել, որում համոզմունք է հայտնել, թե իր այս հրապարակումը ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից այլ կերպ է ընկալվելու: «Վաղը բոլոր ադրբեջանական ԶԼՄ-ներում. «Լապշինն ամբողջությամբ հանձնվել է: Հաղթական Նավթաստանի հետախուզությունը հայտնաբերել է նրա նկարը նախագահի հետ: Նշանակում է՝ հաստատ դաշնակներից փող է ստացել»,- ծաղրել է Լապշինը: