Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ամեն ինչ պարզ դարձավ D խմբում։

Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում Արգենտինայի հավաքականը հանդիպեց Նիգերիային։ Պայքարը շարունակելու համար Խորխե Սամպաոլիի թիմին միայն հաղթանակ էր հարկավոր։ Հանդիպման 14-րդ րոպեին Լիոնել Մեսին խորքից ստանալով Էվեր Բանեգայի փոխանցումը բացեց հաշիվը։

51-րդ րոպեին Վիկտոր Մոզեսը խփեց պատասխան գնդակը։ Արգենտինային հաղթանակ բերեց Մարկոս Ռոխոյի 86-րդ րոպեին խփած գոլը։

Զուգահեռաբար ընթացած խաղում մրցում էին Խորվաթիայի և Իսլանդիայի հավաքականները։ Ռոստովում կայացած խաղում խորվաթները հաղթեցին 2։1 հաշվով։

D խմբում 9 միավորով առաջին տեղը գրավեց Խորվաթիան։ Արգենտինան (4 միավոր) երկրորդ տեղով է շարունակում պայքարը։