Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ռազմական հռետորաբանությունն ու սուր ճոճելը անտեղի են, ցավալի է, եթե ոչ անհեթհեթ: Ներքին օգտագործման համան նախատեսված լեզուն եւ բանակցային լեզուն անհամապատասխանություն ունեն: Բանակցային սեղանի շուրջ անհրաժեշտ է ավելի պատասխանատու եւ խելամիտ կողմ լինի»,-գրել է նա: