Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ս.թ. հունիս ամսին քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի մի խումբ անդամների հետ՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ մի շարք անելիքներին, որոնց պատշաճ կատարման ուղղությամբ Նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ: