Սարատովկա գյուղին հարակից անտառում կորած քաղաքացուն գտել են:

Նշենք, որ հունիսի 24-ին, ժամը 18:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներին մասնակցել է 10 փրկարար ծառայող, 10 ոստիկան, կորած քաղաքացու հարազատներից 5 հոգի և 3 գյուղի բնակիչ:

Արդեն այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 07:00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում աշխատել են 26 փրկարար ծառայողներ: Վ. Ա.-ն հատնաբերվել  է Սարատովկա գյուղին հարակից անտառում: