Ռուսաստանը Ուկրաինայի հարցում ոչինչ չի արել, ինչը կարող էր արդարացնել հունիսի վերջին ԵՄ պատժամիջոցների չեղարկումը: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է AP-ն: Նրա խոսքով, ներկայումս «մենք արդյունքներ չենք տեսնում»:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին գագաթաժողովում Եվրամիության ղեկավարները մտադիր են եւս  վեց ամսով երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: