Հունիսի 25-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտական կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատորիայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ԱԻ նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: