Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների նախնական տվյալներն են հրապարակվել: Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ դեռ բացվել է քվեատուփերի 79 տոկոսը:

Ըստ նախնական ցուցանիշների՝ նախագահի 6 թեկնածուի օգտին տրված քվեները բաշխվել են հետևյալ կերպ:

Ռեջեփ Թայիփ Էրդողան –      54.3 տոկոս
Մուհարրեմ Ինջե –                     29.8 տոկոս
Մերալ Աքշեներ –                       7.4 տոկոս
Սելահաթթին Դեմիրթաշ –     7.2 տոկոս
Թեմել Քարամոլաօղլու –       0.9 տոկոս
Դողու Փերինչեք –                     0.2 տոկոս

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքական կուսակցությունների ստացած քվեները ունեն հետևյալ պատկերը:

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) և «Գորշ գայլերի» «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ-MHP) կազմած հանրապետություն դաշինքը ստացել է 55. 5 տոկոս:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Լավ» կուսակցությունների դաշինքը ստացել է 32.9 տոկոս:

Իսլամիստական «Երջանկություն» կուսակցություն – 1.4 տոկոս
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրակատակն կուսակցություն» — 10.1 տոկոս:

Աղբյուր`    ermenihaber.am