2015 թվականի հունիսի 22-ից հուլիսի 6-ը մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի 15 օրերը հայտնի են որպես Electric Yerevan:
Արդեն շարժման օրերին, երբ մայրաքաղաքի գլխավոր՝ Բաղրամյան պողոտայում ամեն վայրկյան դրամատիկ իրադարձությունները հաջորդում էին միմյանց, ակնհայտ էր, որ Electric Yerevan-ն ինչ-որ առումով պատմական իրադարձություն է՝ երիտասարդական ու քաղաքացիական առումով թերևս ամենամասշտաբայինը 1988 թվականից հետո:

Այս շարժման ընթացքում ի հայտ եկած կարգախոսներն  ու տարբեր պաշտոնյաների հայտարարություններ մեկ տարի առաջ համալրել են մեր ժամանակակից քաղաքական բառաֆոնդը. դրանցից են՝ «ինչքան ջրեք, աճելու ենք», «Բաղրամյան էտը նե մայդան», «բիբինս ուտեք», «ձեռքերդ հեռու մեր գրպանից», «մեր ջրցանին չի», «սթափվե՛ք»:
Հունիսի 23-ի առավոտյան 5:30-ի սահմանում ոստիկանությունը ջրցան մեքենաներ էր կիրառել ճանապարհային երթեւեկությունն արգելափակած, սակայն ագրեսիա չցուցաբերող մարդկանց դեմ: Բերման էր ենթարկվել 237 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ:
Ներկայացնում ենք նաեւ  Հանրային լրագրության ակումբ հ/կ կողմից Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ նկարահանված ֆիլը:
Այս ֆիլմը փորձ է՝ ներկայացնելու հունիսի 23-ի իրադարձությունները ականատեսների աչքերով և ամբողջականացնելու հայաստանյան իրավապաշտպանների գնահատականը այդ իրադարձությունների վերաբերյալ:
Հարուցվեցին քրեական գործեր, սակայն առ այսօր որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց:
Electric Yerevan-ից երեք տարի է անցել: