«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ։

Ծաղիկյանի նշանակումը այնքանով է ուշագրավ, որ նա մականունավոր է, բոլորը նրան ճանաչում են «Վավիկ» մականունով։ Վավիկը քրեական աշխարհում հայտնի Նորիկ Թադևոսյանի՝ Դքի Նորիկի բարեկամն է և ազգակցական կապ ունի նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Վավիկը որոշակի կապերով կապված է նաև քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում