»»Մակրոնը կողմ է արատահայտվել միգրանտներին ապաստան տրամադրելուց հարաժարվող ԵՄ երկրների դեմ պատժամիջոցների կիրառմանը

Մակրոնը կողմ է արատահայտվել միգրանտներին ապաստան տրամադրելուց հարաժարվող ԵՄ երկրների դեմ պատժամիջոցների կիրառմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպական միության երկրների դեմ, որոնք հրաժարվում են միգրանտներին ապաստան տրամադրել, անհրաժեշտ է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել:

 «Անձամբ ես պաշտպանում եմ այն մեխանիզմը, որը ներառում է, այդ թվում դա: Դուք չեք կարող պահպանել իրավիճակը, որում կան երկրներ, որոնք օգուտ են ստանում Եվրոպական Միության միասնությունից, բայց որոնք հայտարարում են ազգային եսասիրության մասին, երբ խոսքը վերաբերում է միգրացիայի հարցին», — news.am-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Անօրինական միգրացիան կլինի Եվրամիության ոչ պաշտոնական գագաթաժողովի հիմնական թեման, որը տեղի կունենա հունիսի 25-ին Բրյուսելում: Այս խնդիրը նորից սրվեց Եվրոպայում, երբ հունիսի սկզբին Իտալիայի եւ Մալթայի իշխանությունները 600-ից ավելի միգրանտներ տեղափոխող նավի համար նավահանգիստները փակեցին: Արդյունքում, Իսպանիան համաձայնվեց ընդունել նրանց:
2018-06-23T22:05:55+00:00 Հունիսի 23 22:05|Աշխարհ|0 Comments