»»Հրապարակվել է նախագահական «Կորտեժ» նախագծի սեդանի առաջին պաշտոնական լուսանկարը

Հրապարակվել է նախագահական «Կորտեժ» նախագծի սեդանի առաջին պաշտոնական լուսանկարը

Համացանցում հայտնվել է Aurus Senat սեդանի առաջին պաշտոնական լուսանկարը, որն արվել է Կրեմլի տարածքում:

Ինչպես գրում է Motor.ru-ն ներկայացուցչական ավտոմեքենան մշակվել է «Կորտեժ» նախագծի շրջանակներում՝ նույնանուն նախագահական լիմուզինի հետ միասին: Հրապարակված լուսանկարում պատկերված է Aurus Senat սեդանի զրահապատ տարբերակը:

Նման ավտոմեքենաներ դեռևս կան միայն Կրեմլի ավտոտնակում: Լայն հանրությանը մեքենան կներկայացվի արդեն օգոստոսին՝ Մոսկվայում կայանալիք միջազգային ավտոսրահի ժամանակ, իսկ անհատական վաճառքները կսկսվեն 2019-ին:

Մեքենան կթողարկվի ոչ մեծաքանակ օրինակներով՝ տարեկան 200 մեքենա: Ենթադրվում է, որ մեքենայի ոչ զրահապատ տարբերակի արժեքը կկազմի շուրջ 6-7 մլն ռուբլի

Aurus Senat  զրահապատ լիմուզինն առաջին անգամ ցուցադրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ժամանակ:

2018-06-23T19:34:17+00:00 Հունիսի 23 19:34|Աշխարհ|0 Comments