»»Իրանը Եվրոպային սպառնացել է միջուկային գործարքի տապալման «սարսափելի» հետևանքներով

Իրանը Եվրոպային սպառնացել է միջուկային գործարքի տապալման «սարսափելի» հետևանքներով

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նախազգուշացրել է Եվրոպայի երկրներին «սարսափելի ապագայի մասին», եթե Իրանի հետ «հնգյակի» կնքած միջուկային համաձայնագիրը չեղարկվի: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով իրանական հեռուստաալիքին:

«Եթե Եվրամիությունը և Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին աջակցող մյուս երկրները սկզբունքային դիրքորոշում չցուցաբերեն՝ ի պատասխան ԱՄՆ-ի քաղաքականությանը, ապա կբախվեն սարսափելի ապագային և անվտանգության աննախադեպ ցածր մակարդակին տարածաշրջանում և ողջ աշխարհում՝ միջուկային գործարքի տապալման պատճառով», — ասել է Սալեհին Օսլոյում անցկացված համաժողովում:

Նրա կարծիքով՝ եվրոպական երկրները պետք է քննադատական ելույթով հանդես գան ԱՄՆ-ի քաղաքականության դեմ Իրանի հետ համաձայնագրից դուրս գալու որոշման համար:

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին ուրբաթ ելույթ ունենալիս չէր բացառել իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից երկրի դուրս գալու հավանականությունը առաջիկա շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ միջուկային գործարքից դուրս գալու որոշման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մայիսի 8-ին:

 

2018-06-23T22:08:18+00:00 Հունիսի 23 22:34|Աշխարհ|0 Comments