»»Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին

Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահում է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին: Այս մասին ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, ամերիկյան առաջնորդն ասել է շաբաթ հեռարձակված TBN հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե վստահում է արդյոք նա ԿԺԴՀ նախագահին, Թրամփը պատասխանել է. «Այո, կարծում եմ, որ ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ, մեր միջեւ լավ քիմիա է առաջացել»:

«Կարծում եմ, որ նա ցանկանում է ինչ-որ բան անել իր երկրի համար, գուցե իր ընտանիքի կամ իր համար, բայց նա ցանկանում է ճիշտ բան անել», — նշել է ԱՄՆ նախագահը:

2018-06-23T22:34:33+00:00 Հունիսի 23 22:52|Աշխարհ|0 Comments