»»Էդեն Ազար․ Լավ թիմ ունենք, կցանկանայինք հասնել եզրափակիչ

Էդեն Ազար․ Լավ թիմ ունենք, կցանկանայինք հասնել եզրափակիչ

Լավ թիմ ունենք, կցանկանայինք հասնել եզրափակիչ, ասել է Բելգիայի հավաքականի ավագ Էդեն Ազարը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Թունիսի հավաքականին 5։2 հաշվովհաղթելուց եւ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո։

«Արագ գոլից հետո հեշտ էր խոշոր հաշվով հաղթել Թունիսին։ Օգտագործեցինք ազատ տարածությունները, արագ հակագրոհները։ Հեշտ էր խաղալը։

Չորս տարի առաջ մենք պարտվեցինք Արգենտինային, բայց եթե հիմա խաղայինք արգենտինացիների հետ, այլ պատկեր կլիներ։ Հիմա մենք ավելի ուժեղ ենք, քան չորս տարի առաջ։

Լուկակուն ամեն ինչի արժանի ֆուտբոլիստ է։ Նա հզոր մարզվում է, շատ գոլեր է խփում։ Նա լավ մարզավիճակում է»,- Ազարի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Ազարը ճանաչվել էր Բելգիա — Թունիս հանդիպման լավագույն խաղացող։ Նա դարձել էր դուբլի հեղինակ։

2018-06-23T23:20:47+00:00 Հունիսի 23 23:59|Սպորտ|0 Comments