»»Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Էդեն Ազարը, ով այս խաղում երկու գոլի հեղինակ դարձավ:

Խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիան 4:1 հաշվով գերազանցեց Թունիսին: Այս խաղում դուբլի հեղինակներ դարձան Էդեն Ազարը և Ռոմելու Լուկակուն:

G խմբում Բելգիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին` մրցելով Անգլիայի հավաքականի հետ: Իսկ Թունիսը հաջորդիվ կխաղա Պանամայի հետ: Այս տուրից հետո Բելգիան նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր, քանի որ երկու տուրերից հետո ունի 6 միավոր: Անգլիայի հավաքականն ունի 3 միավոր հունիսի 24-ին կմրցի Պանամայի հետ:

2018-06-23T20:50:15+00:00 Հունիսի 23 21:06|Սպորտ|0 Comments