Փրկարարներն Աբովյան քաղաքում շարունակում են որոնել հունիսի 9-ից անհետ կորած համարվող, աուտիզմով տառապող 14-ամյա Հայկ Հարությունյանին:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր՝ ժամը 13:45-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վերսկսվել են կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է 7 փրկարար:

Նշենք, որ դեռ երեկ ուշ երեկոյան ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյան քաղաքում: Մի քանի ժամ տեւած որոնումներն արդյունք չէին տվել եւ փրկարարները դադարեցրել էին աշխատանքը: