Շուտով` հուլիսի 30-ից, WDF Docando ֆեդերացիայի նախագահ, ռեժիսոր ու պրոդյուսեր Գոռ Վարդանյանն ներկայացնելու իր նոր՝ «Կոռուպցիա» սերիալը: Գոռ Վարդանյանը Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմի գլխավոր հերոսը «Հրեշների գայլը» սերիալի Գոռն է, ում ինքն էր մարմնավորել, սակայն սա նախորդ սերիալի շարունակությունը չէ:

Ըստ Գոռ Վարդանյանի՝  սերիալը  առաքինի ոստիկանների մասին է, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ: Իսկ դիտարկմանը, որ «Հրեշների գայլը» սերիալի հատվածները պարբերաբար հայտնվում են համացանցային  օգտատերերի հումորների և քննադատությունների թիրախում, Գոռ Վարդանյանը նշեց, որ ցանկացած մարդու պարագայում նույնը կարող են անել.

«Նախ համացանցային օգտատերերը ոչ միայն այդ ֆիլմին են անդրադառնում, այլ բոլոր աշխատանքներիս, որոնք արել ենք 10 տարիների ընթացքում: Վերցնում են ֆիլմերի բացասական հերոսների մասնակցությամբ հատվածները, մոնտաժում են և սկսում են վատաբանել: Հիմա բոլորն էլ ունեն ֆեյսբուքյան էջ, բոլորն էլ կարող են մոնտաժ անել և ներկայացնել ամեն բան այնպես, ինչպես ցանկանում են: Լավ ուզողները լավը կներկայացնեն, վատերը՝ վատ: Կան մարդիկ, ովքեր պարզապես ուզում են իրենց էջերի համար լայքեր (like) հավաքել, դնում են նյութեր, որոնց դիտողականությունը բարձր է՝ անկախ նրանից, թե այդ ամենն ինչ ազդեցություն կունենա հասարակության տարբեր խավերի վրա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում