Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենամեծ անակնկալներից մեկը գրանցվեց երեկ։ Խմբային փուլի երկրորդ տուրում D խմբում հանդիպեցին Արգենտինայի եւ Խորվաթիայի հավաքականները։ Արգենտինան անակնկալ եւ ջախջախիչ պարտություն կրեց 0։3 հաշվով։ Հավաքականի առաջատար Մեսսին ոչնչով չկարողացավ օգնել իր թիմին։ Տրիբունայից խաղին հետեւող լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Մարադոննան խաղի վերջում չէր կարողանում զսպել արցունքները։ Այժմ հավաքականը ծայրահեղ ծանր դրության մեջ է հայտնվել։ Առաջին տուրում արգենտինացիները ոչ ոքի էին խաղացել Իսլանդիայի հետ եւ այժմ ընդամենը մեկ միավոր ունեն։ Իսկ ահա Խորվաթիան 6 միավորով հիանալի հնարավորություն ունի դուրս գալու 1/8-րդ եզրափակիչ փուլ։

Նախօրեին տեղի ունեցան նաեւ C խմբի հանդիպումները, սակայն այստեղ մեծ անակնկալներ տեղի չունեցան։ Դանիա-Ավստրալիա հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով, իսկ ֆրանսիացիները 1։0 հաշվով հաղթեցին Պերուի հավաքականին։ Այսպիսով, Ֆրանսիան ապահովեց իր տեղը 1/8 եզրափակչում, Դանիայի շանսերը եւս մեծ են։

Այսօր տեղի կունենան հետեւյալ հանդիպումները։

E խմբում կհանդիպեն Բրազիլիան ու Կոստա Ռիկան եւ Սերբիան ու Շվեյցարիան։

D խմբում կմրցեն Նիգերիան ու Իսլանդիան:

Բրազիլիայի եւ Կոստա Ռիկայի դիմակայությունում ֆավորիտ են բրազիլացիները:

Նիգերիա — Իսլանդիա խաղում առավելություն է տրվում աֆրիկացիներին:

Սերբիայի հնարավոր հաղթանակը Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ ավելի բարձր է գնահատվում։