»»Մակեդոնիայի խորհրդարանը պաշտոնապես վավերացրել է երկրի վերանվանման մասին համաձայնագիրը

Մակեդոնիայի խորհրդարանը պաշտոնապես վավերացրել է երկրի վերանվանման մասին համաձայնագիրը

Մակեդոնիայի խորհրդարանը պաշտոնապես վավերացրել է Հունաստանի հետ երկրի վերանվանման մասին համաձայնագիրը՝ Սկոպյեի համար ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունների համար ճանապարհ բացելով:

Անցյալ շաբաթ երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախկին Հարավսլավիայի հանրապետությունը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» անվանելու մասին համաձայնագիր ստորագրեցին՝ չնայած երկու երկրներում անցկացված բողոքի ակցիաներին, փոխանցում է news.am-ը:
Քվեարկության ժամանակ, որը բոյկոտել են ընդդիմադիր պատգամավորները, իշխող կոալիցիան հաստատել է համաձայնագիրը:
Զորան Զաեւը, որը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ անցյալ կիրակի հետեւում էր համաձայնագրի ստորագրմանը, խորհրդարանին հայտարարել է, որ համաձայնագիրը Մակեդոնիային երկար սպասված միջազգային ճանաչում  բերեց:
2018-06-20T22:21:47+00:00 Հունիսի 20 22:29|Աշխարհ|0 Comments